Արցախի հարցի շուրջ բանակցությունների շարունակականությունը կարևոր է տարածաշրջանում կայունություն, խաղաղություն պահպանելու համար՝ «Լուրերին» ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Բաբայանը նաև անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ ՄՆացականյանի և Էլմար Մամեդյարովի ժնևյան հանդիպմանը: Բաբայանի գնահատմամբ՝ Արցախի հարցի կարգավորման գործում առաջընթացի գլխավոր խոչընդոտը Բաքվի կարծր դիրքորոշումն է: Հիմնախնդիրը, ըստ Բաբայանի, անհնար է լուծել բանակցություններում առանց Արցախի լիարժեք մասնակցության: