Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նպատակը հասարակական կազմակերպությունների՝ հանրային հաշվետվողականության ապահովումն է: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է հաշվետվություն հրապարակել, եթե գույքի ստացման աղբյուր են հանրային միջոցները: Օրենսդրական փոփոխություններից հետո պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար ու նաև ֆիզիկական անձանցից ստացված գումարների հրապարակումը: