Կորոնավիրուսի թեստավորման համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք վերջերս են վերադարձել Չինաստանից կամ շփվել են ռիսկային խմբի ներկայացուցչի հետ և ունեն հիվանդության ախտանշաններ: Թեստավորման կարգը սահմանված է ԱՀԿ չափորոշիչներով: Լաբորատոր հետազոտությունը տևում է 3-4 ժամ: Համաճարակային միջոցառումների շրջանակում թեստավորումն անվճար է:
Հայաստանում առայժմ հետազոտվել է մեկ հիվանդ՝ կորոնավիրուսը չի հաստատվել: