Բրիտանացի իրավապահները պարզել են երեկ Լոնդոնում անցորդների վրա դանակով հարձակվողի ինքնությունը: 20-ամյա Սուդեշ Ամանը 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար և մեկ ամիս առաջ ազատ էր արձակվել նախատեսված ժամկետից շուտ: Ոստիկանները վերացրել են հանցագործին, որը հասցրել էր վիրավորել 3 անցորդի: Նրա վրա հայտնաբերվել է մահապարտի գոտի, ինչը ոստիկանությանը հիմք է տվել կատարվածը որակել է ահաբեկչություն: