RAR-ին տված հարցազրույցում Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչն ասել է, որ Լեհաստանը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը ԵՄ-ում: Նա խորհրդանշական է համարել փետրվարի 3-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Լեհաստան, ինչը, ըստ Չապուտովիչի, կարևորում է Լեհաստանի դերը կառույցում: Լեհ դիվանագետը խոստովանել է, որ առանց Միացյալ Թագավորության «Միությունն ավելի փոքր կլինի բնակչության, տնտեսական ներուժի, ռազմական ուժի և ազդեցության առումով: Կարծում եմ, որ Լեհաստանի դերը Եվրամիությունում կաճի, չնայած այն այլևս չի լինի նույն Միությունը»,- ավելացրել է նախարարը: