Զինված ուժերում միայն այս տարի արդեն մահվան 4-րդ դեպքն է գրանցվում: Վերջինն Արցախում՝ հունվարի 30-ին մահացած զինծառայողինը:
Ինչու՞ չի բանակում ապահովվում զինվորի կյանքը իրավունքը՝ հարցնում են տարիներ շարունակ բանակում իրավախախտումներ արձանագրած իրավապաշտպանները: Որտե՞ղ էին պատասխանատուները, երբ զինվորը զորքի առաջ ինքնասպանություն էր գործում՝ փոխանցում են հանրության արձագանքը: