Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը սիրիական Իդլիբում տեղի ունեցած միջադեպից հետո հեռախոսազրույց չեն ունեցել, բայց առաջնորդների ցանկության դեպքում դա արագ կկազմակերպվի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սիրիայից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ թուրքական օդուժը պատասխանել է սիրիական հրետակոծությանը, որի հետևանքով զոհվել է չորս զինծառայող: F-16 կործանիչները, ինչպես նաև հրետանին Իդլիբում հարվածել են 40 թիրախի՝ ոչնչացնելով 30-35 սիրիացու։ Էրդողանը, սակայն, չի մանրամասնել ու հասատատել, որ զոհերը հենց սիրիական բանակի ներկայացուցիչներ են: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան Մոսկվային խնդրել է չխոչընդոտել Թուրքիայի գործողությունները Իդլիբում։