4 թուրք զինվորական է մահացել, 9-ը՝ վիրավորվել Իդլիբում սիրիական բանակի հետ բախումների հետևանքով: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:
Թուրքիան հակահարված է հասցրել: «Մեր զինվորների արյունն անպատասխան չի մնա, մեղավորները կպատժվեն»,- գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը Twitter-ում:
Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Իդլիբում իրավիճակը չկարգավորվի, Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, ներառյալ՝ ռազմական ուժ: