Ուկրաինա կատարելիք այցից առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հակառուսական հայտարարություն է արել: Նա նշել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին և կշարունակի վերահսկել տարածաշրջանի թաթարների իրավիճակը՝ հայտնում է РИА Новости-ն:
«Մենք շարունակում ենք ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չենք ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը: Ղրիմի թաթարները կարևոր դեր են խաղում Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերություններում: Մենք շարունակում ենք վերահսկել դրանց իրավիճակը»,- լրագրողներին ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ Թուրքիան 50 մլն դոլար կտրամադրի ուկրաինական բանակին: