Բելգիայի Գենտ քաղաքում անհայտ կինը դանակով հարձակվել է երկու անցորդի վրա, ոստիկանները հասցրել են վնասազերծել հարձակվողին՝ վնասելով նրա ձեռքը: Զոհերից մեկը վերքերով հիվանդանոց է տեղափոխվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Ալ Ֆաթահ մզկիթի մոտակայքում:
Ըստ տեղական իշխանությունների՝ առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ անցորդների վրա դանակով հարձակումը ահաբեկչություն է: