Ավարտվել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի՝ ԲԱՖՏԱ 2020 մրցանակի հանձնման արարողությունը:
Ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» ռազմական դրաման հաղթող է ճանաչվել 7 անվանակարգում, «Ջոկերը»՝ 3-ում, «Մակաբույծները»՝ 2-ում:
ԲԱՖՏԱ 2020-ի լավագույն դերասան է ճանաչվել Խոակին Ֆենիքսը, լավագույն դերասանուհի՝ Ռենե Զելվեգերը: