Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով մոտ 400 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, արգելափակվել են Նոր Զելանդիայի հարավարևմտյան Սաունդլենդ նահանգում: Տեղական իշխանությունները աղետի գոտում հայտարարել են արտակարգ իրավիճակ՝ հայտնում է TVNZ-ն:
Ջրհեղեղի հետևանքով վնասվել է տարածքի միակ ճանապարհը, և ենթադրվում է, որ այն փակ կլինի մեկ շաբաթ: Արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցչի խոսքով՝ արգելափակված մարդկանց Միլֆորդ-Սաունդից կարող են դուրս բերել միայն օդով կամ ծովով: