Փետրվարի 4-7-ը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցելություն կկատարի Հաագա՝ հայտնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:
Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդեռլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ։
Նախատեսված են Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ։
Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտիեի հետ։
Հաագայում Ռուստամ Բադասյանը Նիդեռլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ։