Հունաստանի Տրիկալա քաղաքում բանտի կալանավորներին արգելված բջջային հեռախոսներ են հասցրել ռադիոկառավարմամբ անօդաչու սարքի միջոցով:
Շաբաթ երեկոյան բանտապահները երկու անօդաչու թռչող սարք են նկատել բանտի տարածքում: Բակում և խցերում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են երեք թղթե պայուսակներ, որոնց մեջ եղել են հինգ բջջային հեռախոսներ, ութ SIM քարտ, USB լարեր և ականջակալ հեռախոսների համար: Հունաստանի ոստիկանությունը սկսել է գործի նախաքննությունը:
Անօդաչու սարքերի նման թռիչքներ բանտի տարածքում եղել է և անցյալ տարի: