Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում տեղի է ունեցել մարզական ամենամասշտաբային իրադարձություններից մեկը՝ Ամերիկյան ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչը՝ «Սուպեր բոուլը»:
![](/attachments/images/KMO_162543_17362_1_t246_100639.jpg)
![](/attachments/images/KMO_162543_17392_1_t246_102625.jpg)
![](/attachments/images/KMO_162543_17370_1_t246_101219.jpg)
![](/attachments/images/KMO_162543_17366_1_t246_100932(1).jpg)
1970 թվականից հետո առաջին անգամ Ազգային լիգայի հաղթող է դարձել «Քանզաս սիթի չիֆս»-ը՝ 31:20 հաշվով առաջ անցնելով հնգակի չեմպիոն «Սան Ֆրանցիսկո 49» ակումբից:
![](/attachments/images/KMO_162543_17389_1_t246_102347.jpg)
![](/attachments/images/KMO_162543_17391_1_t246_102528.jpg)
Ինչպես միշտ, այն ուղեկցվել է հրաշալի շոու ծրագրով: Մեկ րոպե գովազդը «Սուպեր բոուլի» ընթացքում արժեցել է 5 մլն դոլար: Այս տարի հոլովակների շարքում եղել են նաև քաղաքական դեմքեր, ինչպիսիք են, օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը, Մայքլ Բլումբերգը: Գովազդի մեծ մասը գնել է չինական սոցիալական ՏիկՏոկ ցանցը:
![](/attachments/images/5e37d871869d0_image.jpeg)
Աշխարհը, սակայն, խոսում է ոչ թե «Սուպեր բոուլի», այլ շոուի հիմնական դերակատարներ՝ ամերիկացի մեգաաստղեր Ջենիֆեր Լոպեսի և Շակիրայի ֆանտաստիկ ելույթների մասին: Տասնհինգ րոպե մեգաաստղերը ելույթ են ունեցել նաև՝ զուգերգով: Նրանք կատարել են համաշխարհային հիթեր, որոնց ընթացքում անդադար պարել են:
![](/attachments/images/KMO_162543_17378_1_t246_101743.jpg)
![](/attachments/images/KMO_162543_17372_1_t246_101405.jpg)
![](/attachments/images/KMO_162543_17386_1_t246_102218.jpg)
![](/attachments/images/KMO_162543_17385_1_t246_102158.jpg)
Հատուկ ուշադրություն աստղերը հատկացրել էին բեմական հանդերձանքին: Ջեյ Լոն և Շակիրան պարբերաբար փոխել են իրենց հագուստը: Ելույթի գագաթնակետը զուգերգն էր: Անգամ Լեդի Գագան, որը նույնպես «Սուպեր բոուլի» ընթացքում ելույթ է ունեցել, «Թվիթերի» իր միկրոբլոգում կիսվել է տպավորություններով և գրել, որ Շակիրան ու Լոպեսն ուղղակի հրաշալի էին:
![](/attachments/images/KMO_162543_17388_1_t246_102244.jpg)