«Մարտի 1»-ի գործով դատախազության բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չի հայտնել:
Րոպեներ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակել է այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:
Այս բողոքով առաջին դատական նիստը կայացել էր հունվարի 31-ին, սակայն բողոքի բուն քննությունն այդպես էլ չէր սկսվել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ նշելով, որ նա այս գործով չի կարող լինել անաչառ և անկողմնակալ դատավոր: Միջնորդությանն առարկել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ այն որակելով սադրանք: Լսելով կողմերին՝ նույն օրը դատավոր Դանիելյանը հեռացրել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: