ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ փետրվարի 2-ին Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,- գրել է Նաղդալյանը: