Հունվարի 30֊ին Արցախի ՊԲ֊ ում պարտադիր ժամկետային ծառայող՝ շարքային Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներից մահացել զինվորական հոսպիտալում։
Դեպքի առիթով, ինքնասպանության հասցնելու հոդվածով, հարուցվել է քրեական գործ։ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, որտեղ ապրում էր տղան, չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Ի նշան բողոքի և իրավապահ համակարգի դեմ անվստահության, Հայթաղի և հարևան համայնքների բնակիչներն այսօր ծայրահեղ քայլի են դիմել՝ զինվորի դին հողին հանձնելու փոխարեն փորձել են տեղափոխել մայրաքաղաք` բողոքի ձայն բարձրացնել կառավարության մոտ։
Երևան֊Արմավիր մայրուղու Հայթաղի հատվածում, սակայն, հանդիպել են ոստիկաններին։ Փակ ճանապարհը շուտով բացվել է՝ սգո թափորը շարժվում է Երևան։