Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքում սպասված գրառում է արել նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար:
«Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողներին. 2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո:
Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց »,- գրել է Կարապետյանը: