ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի էջում գրել է.
«Ողջունում եմ ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցով Մոնիթորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքներին ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով՝ լուծել ՍԴ ճգնաժամը։
«Մինչ այս պահը, կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ Եվրոպական ստանդարտների, ՎՀ-ն նշել է, որ վաղ թոշակի գնալը պետք է լինի բացառապես կամավոր, և այս սկզբունքը պետք է պահպանել։ Որպես համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»։