Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ, այսօր նման որոշում կայացրեց:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դրանից հետո դատախազությունը բողոքարկեց դատարանի այդ որոշումը։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի 3-րդ կետով: