Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար նոր ծրագրեր է առաջարկում էկոնոմիկայի նախարարությունը: Գարնան սեզոնային աշխատանքներին ընդառաջ գյուղատնտեսները 10 մարզում կներկայացնեն պետական աջակցության 12 ծրագիր, որոնց մի մասը լրամշակվել ու գյուղացու համար ավելի մատչելի է դարձել: