Պաղեստինի իշխանությունները խզում են բոլոր հարաբերությունները Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Դարի գործարքի» առնչությամբ: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստում ելույթի ժամանակ:
Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում արտահերթ նիստ է հրավիրել Արաբական պետությունների լիգան: Արաբական կառույցի օրակարգում Թրամփի առաջարկած աղմկահարույց ծրագիրն էր, որը միանգամայն ընդունելի է Իսրայելի համար, մինչդեռ Պաղեստինը խստորեն վրդովվել է ամերիկյան ճանապարհային քարտեզից: