Հայաստանը սկսում է մետաղական հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթաց: Մինչև փետրվարի 20-ը հանքարդյունահանող բիզնեսը պետք է հայտարարագիր ներկայացնի Արդարադատության նախարարություն: Օրենքի պահանջը չկատարող ընկերությունը նախ կզգուշացվի, հետո հնարավոր է անգամ զրկվի հանքը շահագործելու լիցենզիայից:
«Լուրեր»-ը մանրամասներ է պարզել ընդերքօգտագործողների ոլորտը համակարգող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: