Օրեր առաջ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, իր հերթական ռեկորդը սահմանեց՝ դառնալով առաջին մարդն աշխարհում, որն Instagram-ի իր էջում 200 միլիոն+ հետևորդ ունի։
Ինսթագրամում ամենաշատ հետևորդ ունեցող 10 էջերեն են՝
1․ Ինսթագրամ (@Instagram) – 330 միլիոն հետևորդ.
2․ Կրիշտիանու Ռոնալդու (@cristiano) – 200 միլիոն հետևորդ.
3․ Արիանա Գրանդե (@arianagrande) – 173 միլիոն հետևորդ.
4․ Դուեյն Ջոնսոն (@therock) – 170 միլիոն հետևորդ.
5․ Սելենա Գոմես (@selenagomez) – 167 միլիոն հետևորդ.
6․ Քայլի Ջեներ (@kyliejenner) – 160 միլիոն հետևորդ.
7․ Քիմ Քարդաշյան (@kimkardashian) – 158 միլիոն հետևորդ.
8․ Լիոնել Մեսսի (@leomessi) – 142 միլիոն հետևորդ.
9․ Բեյոնսե (@beyonce) – 139 միլիոն հետևորդ.
10․ Նեյմար (@neymarjr) – 132 միլիոն հետևորդ:
Բրիտանական The Sun-ը, հղում անելով HypeAuditor-ին, գրել է, որ Ռոնալդուին հետևող էջերից ավելի քան 50 միլիոնը ֆեյքեր են։ Աղբյուրի պնդմամբ՝ պորտուգալացի գերաստղին հետևողների 18,7 տոկոսը այսպես կոչված «կասկածելի հաշիվներ» են: Հետևորդների ևս 6,4 տոկոսը համարվում են զանգվածային բաժանորդներ, որոնք ավտոմատացված ռեժիմով բաժանորդագրված են ավելի քան 1500 էջի։
Ռոնալդուի ռեկորդներն Ինստագրամում այսքանով չեն սահմանափակվում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը տարեկան ավելի շատ գումար է վաստակում Ինստագրամի հրապարակումներից, քան, օրինակ, «Յուվենտուսում» իր մրցելույթներից։ Ռոնալդուի աշխատավարձը Թուրինում տարեկան 31 միլիոն եվրո է, այնինչ Ինստագրամում նա մեկ տարում վաստակել է 47,8 միլիոն դոլար։
Ինստագրամից ստացած եկամուտներով առաջատարները գովազդային հրապարակումների համար՝
1․ Կրիշտիանու Ռոնալդու – 47,8 միլիոն դոլար.
2․ Լիոնել Մեսսի – 23,3 միլիոն.
3․ Քենդալ Ջեներ – 15,9 միլիոն.
4․ Դևիդ Բեքհեմ – 10,7 միլիոն.
5․Սելենա Գոմես – 8 միլիոն.
6․ Նեյմար – 7,2 միլիոն.
7․ Զլատան Իբրահիմովիչ – 4 միլիոն.
8․ Քայլի Ջեներ – 3,8 միլիոն.
9․ Ռոնալդինյո – 2,6 միլիոն.
10․ Քլոե Քարդաշյան – 1,20 միլիոն: