NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակում փետրվարի 1-ին «Լոս Անջելես Լեյքերսը» սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերսի» հետ: Սա «սև մամբայի» մահից հետո «Լոս Անջելես Լեյքերսի» առաջին հանդիպումն է սեփական հարկի տակ:
Խաղի ընթացքում «Լոս Անջելես Լեյքերսը» յուրօրինակ հարգանքի տուրք է մատուցելու ակումբի լեգենդար բասկետբոլիստի՝ օրերս ավիավթարից զոհված Քոբի Բրայանթի հիշատակին: Տրիբունաների բոլոր աթոռներին դրված են նրա մարզաշապիկները՝ 8 և 24 համարներով տպագրված: Հենց այդ համարներով է լեգենդը 20 տարի հանդես եկել հարազատ ակումբում: