Մեծ Բրիտանիայի դրոշը հանվել է Եվրախորհրդի շենքում տեղադրված ԵՄ անդամ երկրների դրոշների շարքից: Լրատվամիջոցները հայտնել են, որ հանդիսավոր որևէ արարողություն չի կազմակերպվել: Կառույցի երկու աշխատակից վերցրել են Մեծ Բրիտանիայի դրոշը, ծալել այն և դուրս բերել տարածքից:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին պաշտոնապես դուրս է եկել Եվրամիության կազմից: