Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն պաշտոնական այցով Մինսկում է: Սա վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՆ վարչակազմի նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Բելառուս:
Փոմփեոն Մինսկ է եկել Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցից հետո: ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու երկրի արտգործնախարարի հետ: ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակն է լավացնել երկկողմ հարաբերությունները: