Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել և նշել, որ ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Գրառմանը կից Մարուքյանը լուսանկար է հրապարակել, որտեղ ԵԽԽՎ պատվիրակության անդամ պատգամավորները բոլորը կրում են բժշկական դիմակներ:
Մարուքյանը գրառումն ավարտել է «Մահ կորոնավիրուսին» նախադասությամբ. «ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին»: