Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:22-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բեռնատարների համար:
Շիրակի մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջաններում, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանում, Ապարան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում բուք է:
Լարսի մասին.
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։