2003-ին աշխարհը բախվել է SARS շնչառական ծանր համախտանիշի, իսկ 2012-ին՝ MERS մերձավորարևելյան շնչառական խնդիրների: Այսօր էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է նոր կորոնավիրուսի վարակով, որը ստացել է 2019-nCOV անվանումով: Այն հավանաբար չղջիկների վարակն է:
Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի է դարձել 2019-ի դեկտեմբերին: Ավստրալական The Conversation պարբերականն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակին ու դրա հետևանքներին:
Կորոնավիրուսի մուտքի դուռը քիթն է: Երբ կորոնավիրուսով ախտահարված մարդը փռշտում է, դուրս ցայտած վարակի կաթիլներով օդը շնչում է առողջ մարդը, սկսվում է նոր վարակը: Շնչուղիների SARS և MERS վարակների մասին հավաքված տեղեկատվությունն ու գիտելիքները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ վարակի գործոնները, որոնք ազդում են ախտի հետագա զարգացման վրա: Կորոնավիրուսի և հիվանդի իմունային համակարգի՝ միմյանց հետ հարաբերվելն առանցքային դերակատարում ունեն:
Կորոնավիրուսը բարձր ռիսկայնություն ունի մեծահասակների և այն մարդկանց համար, որոնց իմունային համակարգը թույլ է: Միաժամանակ, հարկ է նշել, որ իմունային առողջ համակարգ ունեցող երիտասարդների՝ կորոնավիուսով վարակվելու հավանականություըն բավական ցածր է: Ի դեպ, երեխաների շրջանում MERS վարակով ախտահարված գրեթե ոչ մի դեպք չի արձանագրվել: Ավելի հավանական է, որ այն մեծահասակների ու տարեցների հիվանդություն է:
Այլ է պատկերը SARS վարակի դեպքում. այն ոչ միայն հայտնի է մահացության բարձր ցուցանիշով, այլև այդ վարակից հիմնականում մահանում էին երիտասարդները:
Ներկայում 2019-nCOV վարակի մասին շատ քիչ տեղեկություններ կան: Նախնական տեղեկության համաձայն՝ կորոնավիրուսով մահացության դեպքեր գրանցվել է հիմնականում մեծահասակների շրջանում, որոնք արդեն իսկ տառապում են այլ հիվանդություններից: Մյուսները շատ արագ ապաքինվում են: Այդ է պատճառը, որ այս պահին դեռևս գրանցված է մահացության 260 դեպք:
Լինում են դեպքեր, երբ կորոնավիրուսը կրող առողջ մարդիկ շատ լավ են արձագանքում 2019-nCOV վարակին: Նրանք թեթև ախտանշաններ են ունենում, որոնց դեպքում նույնիսկ բժշկի դիմելու կարիք չի լինում:
Վարակները կարող են մուտացիայի ենթարկվել: Արդյոք պե՞տք է վախենալ, որ կորոնավիրուսը կարող է վտանգ ներկայացնել մարդու համար: Հավանաբար՝ ոչ: Վարակների նախկին դեպքերը ցույց են տվել, որ դրանք ժամանակի ընթացքում կորցնում են ուժը: Այն վարակները, որոնք գրիպի համաճարակ են առաջացնում, ի սկզբանե վատ են հարմարվում մարդկանց: Աստիճանաբար դրանցում կուտակվում են մուտացիաներ, որոնք վարակները քիչ վտանգավոր են դարձնում: