Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ կատակել է «բելառուսական բռնապետության» թեմայով:
«Մեզ մոտ բռնապետությունը տարբերվում է նրանով, որ շաբաթ և կիրակի օրերին բոլորը հանգստանում են, իսկ նախագահը՝ աշխատում»:
Ի դեպ, հենց այսօր՝ փետրվարի 1-ին, շաբաթ օրը, տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպումը: Նախագահը նշել է, որ անկեղծորեն ուրախ է Փոմփեոյի հետ հանդիպմանը. համենայն դեպս, երկու պատճառով: «Առաջինն այն է, որ Դուք ԱՄՆ ժամանակակից քաղաքականության ճարտարապետներից մեկն եք: Այդպես է Ձեզ մոտ ընդունված համարել: Երկրորդը՝ շատ լավ է, որ նախկինում Բելառուսի ու ԱՄՆ-ի միջև տարբեր բնույթի անհիմն տարաձայնություններից հետո ռիսկի եք դիմել այցելել Մինսկ ու տեսնել, թե սա ինչ երկիր է, ինչ ժողովուրդ է, ինչպիսի բռնապետություն է, ինչ ժողովրդավարություն կա այստեղ, շա՞տ է, թե՞ քիչ է»,- ասել է Լուկաշենկոն: