Իրաքում կրկին հրետակոծել են ամերիկյան ռազմաբազա: Միացյալ Նահանգների զինված ուժերին պատկանող ռազմակայանի տարածքում պայթել է հինգ հրթիռ: Այս մասին լուրը հայտնած լրատվամիոջոցները վկայակոչում են Իրաքի զինված ուժերի և սեփական աղբյուրների տեղեկատվությունը:
Նշվում է, որ հրթիռակոծման հետևանքով մարդկային զոհեր կամ նյութական վնասներ չեն եղել: Մոսուլի անվտանգության մարմինների աղբյուրների տեղեկացմամբ՝ արձակվել են Կատյուշա տեսակի հրթիռներ: