Հունվարի 31-ին՝ ժամը 8.22-ի սահմաններում, Սդերոտում և Գազայի հատվածի սահմանին գտնվող մի քանի այլ բնակավայրերում նախազգուշական ազդանշան է միացել: Մոտ տաս րոպե անց ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Գազայի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել: Զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվել:
Ի դեպ, այսօր կեսօրին՝ ժամը 3-ի սահմաններում, Իսրայելի տարածքը Գազայից գնդակոծվել էր երեք ականանետերով: Իսրայելի ՀՕՊ ուժերը չեզոքացրել էին դրանք: