Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի՝ Սենատում կայանալիք եզրափակիչ լսումները նշանակված են փետրվարի 5-ին: Սպիտակ տան ղեկավարը կարդարացվի, քանի որ սենատորները նախապես դեմ են քվեարկել վկաներ կանչելու և իմփիչմենթի գործին նոր վկայություններ կցելու առաջարկին:
Դեմոկրատները հույս ունեին, որ չորս հանրապետականներ կքվեարկեին վկաներ կանչելու օգտին, ինչն էլ հավանաբար կփոխեր իրավիճակը: Սակայն դեմոկրատների առաջարկած հարցին կողմ էր քվեարկել միայն երկու հանրապետական: Եզրափակիչ լսումների ժամանակ քվեարկության կդրվի Դոնալդ Թրամփին արդարացնելու հարցը: Սպիտակ տան ղեկավարը ամենայն հավանականությամբ կհաղթի: