Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: 5-օրյա այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ:
Թբիլիսիում, Ախալցխայում և Ախալքալաքում Զարեհ Սինանյանը կայցելի հայկական գիտական, կրթական, մշակութային կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, հանդիպում կունենա հայ համայնքի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, կլինի գյուղական համայնքներում: