Փետրվարի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.06 աստիճան և արևելյան երկայնության 45.40 աստիճան աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում: