«Ես հեռանում եմ»,- ասել է գրող Սթիվեն Քինգն ու Facebook-ում ջնջել իր էջը: Սոցիալական ցանցից հեռանալու պատճառները եղել են «սուտը՝ քաղաքական գովազդներում», ինչպես նաև սոցցանցում օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության ապահովման հարցում կասկածները:
«Ես հեռանում եմ Facebook-ից: Ես ինձ հարմարավետ չեմ զգում քաղաքական գովազդում թույլատրվող կեղծ տեղեկատվության հոսքի մեջ: Եվ ես համոզված չեմ, որ պաշտպանվում են օգտատերերի անձնական տվյալները»: