Եգիպտոսի դատարանը երկրի նախկին զինվորականներից մեկին ու ևս 36 հոգու մահապատժի է դատապարտել ահաբեկչության մեղադրանքով: Մահվան դատապարտվածներն իսլամիստ ահաբեկիչներ են դարձել ու մասնակցել բազմաթիվ ահաբեկչական գործողությունների: Նախքան դատավճռի իրականացումը, սակայն, դատական գործերը, ուսումնասիրության նպատակով, ուղարկվել են Եգիպտոսի գերագույն հոգևոր մուֆթիին: Նոր լսումները նշանակված են մարտի 2-ին: