Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում կիսվել է կապիտալի ներհոսքի մասին վերջին թվերով:
«Կենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է ևս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Հունվարի գնումների ծավալը այսպիսով դարձավ 37.8 միլիոն դոլար:
Դոլարային այս առատությունը, ըստ էության, կապիտալի ներհոսքի նշան է և վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին»,- գրել է վարչապետը: