ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11-ը՝ 4 բազմաֆունկցիոնալ և 7 աղբատար մեքենաներ, այսօր արդեն Գյումրիում էին:
Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդերը» և էքսկավատոր-ամբարձիչը ձեռք էին բերվել դեռ նախորդ տարի: Եվս երկու մեքենա՝ փոշեկուլ և էքսկավատոր-ամբարձիչ, առկա մեքենայական պարկը կհամալրեն առաջիկա օրերին:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ներկայացմամբ՝ սուբվենցիոն երկու ծրագրերի արդյունքում ձեռք է բերվել ընդհանուր հաշվով՝ 15 միավոր կարևոր տեխնիկա: