Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտնել է, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ են ապահովել Բելառուսի նավթի ամբողջ պահանջարկը:
«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Բելառուսին սեփական ինքնիշխան պետության ստեղծման հարցում: Էներգառեսուրսներ արտադրող մեր ընկերությունները պատրաստ են մրցակցային գնով 100 տոկոսով ապահովել նավթի պահանջարկը»,- ասել է պետքարտուղարը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն եվրասիական շրջագայության շրջանակում պաշտոնական այցով Բելառուսի մայրաքաղաքում է: