«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկ են հայտնել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։
5-կետանոց միջնորդությամբ պաշտպանները պնդել են, որ Դանիելյանը կանխակալ մոտեցում ունի իրենց պաշտպանյալի նկատմամբ և չի կարող օբյեկտիվ քննել դատախազության բողոքը։
Մեղադրող մարմինը վերաքննիչում բողոքարկում է առաջին ատյանի որոշումը՝ «Մարտի 1»-ի մայր գործի բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու վերաբերյալ։
Դատարանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ, ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին։
Հիշեցնենք՝ 2019-ի հունիսի 25-ին Արմեն Դանիելյանը որոշել էր կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին և բեկանել էր գործը կասեցնելու ու Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը։