Ղազախստան կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Digital Almaty համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ելույթում փոխվարչապետը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ այստեղ են նախանշվում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության ուղղությունները:
Ամփոփելով իր խոսքը փոխվարչապետը նշել է. «Մենք պետք է վստահ լինենք, որ ԵԱՏՄ ռազմավարությունը կմշակվի և կհաստատվի թվային զարգացման և արհեստական բանականության հարցերի պրիզմայի ներքո»:
Համաժողովին մասնակցել են՝ Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։