Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
Միջոցառմանը մասնակցում են կազմակերպության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները, նաև Մոլդովայի վարչապետը: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին վարչապետը հանդես է եկել ելույթով: