Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը կայցելի Վրաստան (հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը՝ Թբիլիսի, փետրվարի 4-5-ը ներառյալ՝ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա քաղաքներ)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:
Վարչապետի որոշման համաձայն՝ Զ.Սինանյանի հետ Վրաստան կմեկնի նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը: