ԱՄՆ Սպիտակ տունը դեմ է նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի այն մասերի հրատարակմանը, որոնք վերաբերում են Դոնալդ Թրամփի գործունեությանն ու Ուկրաինայի հետ նրա հարաբերություններին: Նախագահի աշխատակազմը կարծիքով՝ գիրքը պարունակում է գաղտնի տեղեկություններ: Հունվարի 27-ին «Նյու Յորք թայմզը» հրապարակել էր հատվածներ Բոլթոնի դեռևս չհրատարակված գրքից, որում նշվում է Թրամփի հետ նրա զրույցը անցյալ տարվա օգոստոսին: Նախագահն իր խորհրդականին ասել էր, թե ցանկանում է պահպանել Ուկրաինային նախատեսված ռազմական օգնության սառեցումը, քանի դեռ Կիևն իրեն չի օգնում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու, ինչպես նաև այլ դեմոկրատների նկատմամբ հետաքննություն անցկացնելու հարցում: