ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնտոնի Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վարչապետը Կալիֆոռնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան,- այս մասին տեղեկացրել է սենատոր Պորտանտինոյի գրասենյակը:
Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Գևին Նյուսոմը Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային պատմական հուշագիր Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև: ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն սերտ կապեր է հաստատել ինչպես Երևանում, այնպես էլ Սակրամենտոյում, հետևաբար խնդրել է նրան անձամբ փոխանցել Նիկոլ Փաշինյանի հրավերը նահանգապետին: