Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ՝
Ինտերֆաքսին տեղեկացրել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Հիվանդները Չինաստանի քաղաքացի են: Դեպքերը գրանցվել են Անդրբայկալյան երկրամասում և Տյումենի մարզում:
Ռուսաստանը փետրվար 1-ից կփակի օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ, բացի Պեկին, Շանհայ, Հոնկոնգ և Գուանչժոու «Աերոֆլոտի» կանոնավոր չվերթերից, ինչպես նաև դեպի «Շերեմետևո» չինական կանոնավոր չվերթերից:
Գոլիկովան նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սկսում է տարհանել իր քաղաքացիներին վիրուսի տարածման էպիկենտրոններից:
Չինաստանում, վերջին տվյալներով՝ հիվանդների թիվը մոտենում է 10 հազարի, մահացել է 213 մարդ: