Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստան: Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ Ղազախստան էր ժամանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստը մեկնարկել է երեկ:
Այլ հարցերի թվում քննարկվելու է նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքը: